A
A
Մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը. Սարգսյան-Ալիև հանդիպման մասին չի հաղորդվում (տեսանյութ)
Վարշավայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Արևմտյան պետությունների ղեկավարներից բացի, գագաթնաժողովին մասնակցում են նաև Դաշինքի հետ համագործակցող երկրների ղեկավարները, այդ թվում` Հայաստանի և Ադրբեջանի նախագահները: Սերժ Սարգսյանը մասնակցելու է Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների ու կառավարությունների ղեկավարների հավաքին, ունենալու է նաև երկկողմ հանդիպումներ: Սարգսյան - Ալիև հնարավոր հանդիպման մասին պաշտոնապես չի հաղորդվել, թեև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնել էր, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հնարավորություն է՝ ղարաբաղյան հակամարտության հարցը Հայաստանի և Ադրբեջանի հետ քննարկելու համար: