Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ-թուրքական սահմանին 2 աֆղանստանցի է ձերբակալվել. ՌԴ ԱԴԾ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
11fa3b9710a41ad35dfa1807db3cf5be

Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) աշխատակիցները բերման են ենթարկել Աֆղանստանի երկու քաղաքացիների, որոնք փորձել են ապօրինի կերպով հատել  հայ-թուրքական սահմանը։ Այս մասին հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) սահմանային վարչությունը։ Սահմանամերձ այդ հատվածում աշխատող տեղի բնակիչները հուլիսի 6-ին տեղեկացրել են, որ Թուրքիայի կողմից անծանոթ մի անձ է նկատվել Արաքս գետի ափին: Օգտվելով առիթից, որ Արաքսը սակավաջուր է, վերջինս անցել է ջրի միջով և փորձել թաքնվել թփերի մեջ: Արտաշատի սահմանապահ ջոկատը կազմակերպել է գաղտնի հետապնդում և ձերբակալել նրան: Մի քանի րոպե անց նկատվել է երկրորդ անձը, որը ևս ձերբակալվել է: Ձերբակալվածների նախնական հարցաքննությամբ պարզվել է, որ նրանք Աֆղանստանի քաղաքացիներ են և մտադրություն են ունեցել Հայաստանի տարածքով անցնել Եվրամիության երկրներ: Սահմանախախտների մոտ հայտնաբերվել է ուսապարկ՝ անձնական իրերով և երկու «Նոկիա» հեռախոս: Ձերբակալվածները հանձնվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, որտեղ ուսումնասիրվում է սահմանախախտման նրանց վարկածը: ՀՀ-ում Ռուսաստանի անվտանգության դաշնային ուժերի սահմանապահ վարչության պետ, գեներալ-մայոր Անատոլի Միխեևը որոշում է կայացրել խրախուսել տեղի բնակիչներին` արժեքավոր նվերներով: «Սահմանին իրավապահների և տեղի բնակիչների համագործակցությունը Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության հիմնաքարերից է»,- ասվում է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) սահմանային վարչության հաղորդագրության մեջ: