A
A
Երթ` ի աջակցություն Ժիրայր Սէֆիլյանի (տեսանյութ)
Այսօր` հուլիսի 7-ին, ժամը 12:00-14:00, Ազատության հրապարակից նախատեսված է իրազեկման երթ` ի աջակցություն Ժիրայր Սէֆիլյանի, իսկ ժամը 14:30-ին վերաքննիչ դատարանում քննվելու է Ժիրայր Սէֆիլյանի կալանքի վերաբերյալ որոշման բողոքը: «Ժիրայր Սէֆիլյանը հրաժարվում է մասնակցել այդ ֆարսին և ներկա չի լինելու դատարանում»,- ասված է «Նոր Հայաստան»-ի հաղորդագրության մեջ։ Ի դեպ, Ազատության պողոտայից երթը նախատեսված է դեպի Բաղրամյան 26։