A
A
Մադրիդի «Ռեալը» նոր թիմ կստեղծի
Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբը նոր մրցաշրջանից կունենա նաեւ կանանց թիմ: Այդ մասին հայտնում է AS մարզական օրաթերթը: Մադրիդյան ակումբի ղեկավարությունը, հանձինս ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի, դեմ է կանանց թիմ պահելուն: Սակայն ակումբի երկրպագուների երկարատեւ աղաչանքից հետո վերջինս տեղի է տվել եւ համաձայնել է ստեղծել նաեւ «Ռեալի» կանանց թիմ: Ի դեպ, Մադրիդի թագավորական ակումբի գլխավոր ախոյանը՝ «Բարսելոնան», կանանց թիմ ստեղծել է դեռեւս 1988 թվականին եւ արդեն երեք անգամ դարձել է ֆուտբոլի Իսպանիայի կանանց առաջնության չեմպիոն: