Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախում ծանր վիրավորում ստացած 3 զինծառայող դեռ հոսպիտալում է

Հասարակություն
hosp

Արցախում ծանր վիրավորում ստացած 3 զինծառայող է դեռևս բուժումը շարունակում ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Երեք տղաների առողջական վիճակում էլ առկա է ակնհայտ դրական տեղաշարժ: Ավետիս Զարգարյանը և Ռոլանդ Սահակյանը դեռևս վերակենդանացման բաժամունքում են: Մարտական գործողությունների հետևանքով  Ավետիսի մոտ վնասել էր մի քանի ող և ողնուղեղը: Այսօր  19-ամյա տղան բժիշկների ջանքերով  դանդաղ  ապաքինվում է: Ռոլանդ Սահակյանը հոսպիտալում գտնվելու ամիսների ընթացքում մի քանի վիրահատության է ենթարկվել: Բուժման այս փուլում Ռոլանդն արդեն կարողանում է ինքնուրույն սնվել: Հովհաննես Պողոսյանը  ստացել էր հրազենային միջանցիկ գանգուղեղային ծանր վիրավորում, գլխուղեղի սալջարդ, այլ բազմաբեկորային վնասվածքներ։ Նյարդավիրաբուժական բաժանմունքում գտնվող զինծառայողի մոտ աստիճանաբար վերականգնվում է խոսքը,  թեև քիչ`  նա սկսել է շարժել աջ ոտքը և ձեռքը: Այսօր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հերթական անգամ այցելեց  զինծառայողներին:  Նա մանրամասն հետաքրքրվեց տղաների բուժման ընթացքով, զրուցեց նրանց հետ, ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանի հետ քննարկեց հետագա վերականգնողական բուժման մանրամասները: Նախարարը բարձր գնահատեց մասնագետների արհեստավարժությունը  և հոգատար վերաբերմունքը: Առողջապահության նախարարություն