A
A
Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի չեմպիոն
Հայաստանի ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը գերազանց է հանդես եկել Թբիլիսիում կայացած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում: Ինչպես տեղեկացնում է հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, մեր գերծանր քաշային ծանրորդը երկամարտի 412 (187+225) կգ արդյունքով գրավել է առաջին տեղը եւ արժանացել ոսկե մեդալի: Նա լավագույնն է եղել նաեւ պոկում եւ հրում վարժություններում: Նշենք, որ երիտասարդների այս առաջնությունում Հայաստանից հանդես են եկել նաեւ Ժորժ Եղիկյանը, Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 8-րդ տեղ), Սամվել Գասպարյանը (4-րդ տեղ), Սոնա Պողոսյանը (5-րդ տեղ), Արփինե Դալալյանը (7-րդ տեղ):