Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերակենդանացման շարժական համալիրներ՝ ՊՆ-ին

Պաշտոնական
zinv

«Վերադարձ Հայաստան», «Արար» հիմնադրամների և «Սահման» հասարակական կազմակերպության «Աջակցենք մեր պաշտպաններին» համատեղ նախաձեռնության շրջանակում հունիսի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում զինված ուժերին են փոխանցվել վերակենդանացման շարժական երկու համալիրներ: Ռազմական բժշկության ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող համալիրները կփոխանցվեն առաջնագծում շուրջօրյա մարտական հերթապահություն իրականացնող զորամասերին՝ դաշտային պայմաններում զինծառայողների բուժսպասարկումը լիարժեք ապահովելու համար: «Աջակցենք մեր պաշտպաններին» նախաձեռնության շրջանակներում մարդասիրական օգնություն է ցուցաբերվում նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքներին: zinv1   zinv2   zinv3   zinv4