Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հորդառատ անձևները քանդել են Արթիկով անցնող ճանապարհը

Պաշտոնական
240620161

Հորդառատ անձրևի և ուժեղ կարկուտի պատճառով հունիսի 24-ին, ժամը 19.30-ից 20.00-ի սահմաններում, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ (Հ-2) ճանապարհի Արթիկ քաղաքով անցնող ճանապարհահատվածում բերվածքները լցվել, խցանել են ջրատարները, ինչի հետևանքով քանդվել է ճանապարհի երթևեկելի հատվածը՝ ճանապարհը դարձնելով դժվարանցանելի։ Արթիկի տարածաշրջանը սպասարկող ճանշինի աշխատակիցները շարունակվող անձրևի պայմաններում աշխատանքներ են տանում բերվածքները մաքրելու ուղղությամբ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ 240620162 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն