Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ

Պաշտոնական
ba53e5ac-4333-4920-97ff-4d3ef93c3628

Հունիսի 23-ին  ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները 2016թ. աշխատանքային պլանի համաձայն այցելել են ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուս: Այցելության ընթացքում ռազմական կցորդներին են ներկայացվել որոշ մանրամասներ բանակային կորպուսի կառուցվածքի և գործունեության վերաբերյալ: Նուբարաշեն զորավարժարանում օտարերկրյա ռազմական կցորդներին ցուցադրվել են տարբեր հրաձգային զինատեսակներ և ընձեռվել է դրանք փորձարկելու հնարավորություն: