A
A
Վերին Լարսի անցակետը փակ է. առաջացել է ջրածածկման վտանգ
Վերին Լարսի անցակետը փակ է. ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 23-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից հայտնեցին, որ Թերեկ գետի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացել է ջրածածկման վտանգ, հնարավոր արտակարգ դեպքերից և պատահարներից խուսափելու նպատակով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: