A
A
Դատական գործընթաց՝ Ռամազոտիի համերգի տոմսերի գործով (տեսանյութ)
Երգիչ Էրոս Ռամազոտտիի չկայացած համերգի տոմսերի վերադարձման համար դատական գործընթաց է սկսվել։ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը կոչ է արել համերգի տոմսերը գնած բոլոր քաղաքացիներին միանալ և պայքարել՝ տոմսի գումարը hետ ստանալու համար։ «Եթե չմիանան, չասեն, որ ցանկանում են պաշտպանել իրավունքները, մենք իրավասու չենք պաշտպանելու։ Պետք է միանան գործընթացին և ներկայացնել անուն-ազգանուն»,- նշում է Բաբկեն Պիպոյանը։