A
A
Հենրիխ Մխիթարյանը մնում է «Բորուսիայում»
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կշարունակի ելույթները Դորտմունդի «Բորուսիայում» մինչեւ 2017 թվականի ամառը, երբ կավարտվի նրա պայմանագրի ժամկետը: «Հենրիխ Մխիթարյանին ժամանակից շուտ բաց թողնելու հարցը ակտիվորեն քննարկելով ակումբի տարբեր ղեկավարների հետ, մենք եկանք այն եզրակացության, որ նա մնում է թիմում», - ասել է «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն: Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանին այժմ հիմնականում ցանկանում են ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը»: Գերմանական ակումբն ոչ մի պայմանով չի ցանկանում վաճառել հայազգի կիսապաշտպանին, չնայած նա հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը եւ եկող տարվանից ստանալու է ազատ խաղացողի կարգավիճակ: