A
A
Սերգեյ Մովսեսյանը կհանդիպի առաջատարներից մեկի հետ
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Սերգեյ Մովսեսյանը հաջող է հանդես գալիս Չեխիայի Տեպլիցե քաղաքում անցկացվող բաց մրցաշարում: Մեր շախմատիստն անցկացրած չորս պարտիաներում տարել է երեք հաղթանակ, իսկ մեկն ավարտել է ոչ-ոքի: Նա 3,5 միավորով այժմ զբաղեցնում է 4-րդ տեղը եւ ընդամենը կես բալով է հետ մնում առաջատար եռյակից: Այսօր նա մրցելու է հենց առաջատարներից մեկի՝ չեխ գրոսմասյտեր Իրժի Ստոչեկի հետ: Մրցաշարին մասնակցում են 30 երկրների 180 շախմատիստ, այդ թվում 17 գրոսմայստեր: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով եւ բաղկացած է 9 տուրից: