Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ դեսպանատունը շնորհակալ է հայերից

Կարևոր լուրեր Քաղաքականություն
13412868_10154202400277673_1656360729005507017_n

ԱՄՆ դեսպանատունն իր խորին շնորհակալությունն է հայտնում այն հայերին և ամերիկացիներին, ովքեր Օռլանդոյում տեղի ունեցած հրաձգությունից հետո դեսպանատուն ծաղիկներ են բերել ՝ ի նշան վշտի և համերաշխության: Ատելության և ահաբեկչության այս բարբարոսական արարքի թիրախը ոչ թե մի ակումբ է, մի նահանգ, կամ մի երկիր, այլ ազատության և հավասարության գաղափարախոսությանը հավատացող բոլոր մարդիկ աշխարհի ցանկացած վայրում: «Մինչ ամերիկացիները վշտով առաջ են շարժվում, մեզ ոգեշնչում են մեր բարեկամները Հայաստանում և ամբողջ աշխարհում, և նրանց աջակցությունը հիշեցնում է, որ ատելության ու բռնության հանդիպելիս պետք չէ ընկրկել և վախենալ, այլ ընդհակառակը, միասնաբար պաշտպանել բոլոր այն արժեքները, որոնք մենք կիսում ենք», - ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ով Փինք Արմենիա ՀԿ-ի ներկայացուցիչների հետ ծաղիկներ դրեց դեսպանատան կիսով չափ իջեցված դրոշի տակ: 13442666_10154202400242673_1844991227405160715_o 13427928_10154202399712673_473535191190473029_n