Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեքենան կողաշրջվել է արգելափակելով մարդկանց ելքը, կան տուժածներ

Պաշտոնական
avtovtar

Հունիսի 12-ին, ժամը 01.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Լուսաշող գյուղի մոտակայքում՝ «Կարախաչ-Գանձասար» կոչվող տարածքում, կողաշրջվել է «ՈւԱԶ» մակնիշի (վարորդ Կ. Խ. ծնվ. 1966թ.) ավտոմեքենան, կան տուժածներ, որոնց տեղափոխելու համար գյուղից օգնության է մեկնել «ՎԱԶ-2121» մակնիշի 34 RN 583 պետհամարանիշով ավտոմեքենան, սակայն վերջինս արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Սուլթան բուլաղ» կոչվող տարածքից՝ արգելափակումից, դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան, տուժածներ Ռ. (ծնվ. 1983թ.) ու Վ.(ծնվ. 1972թ.) Մ.-երին և Կ. Խ.-ին տեղափոխել են Լուսաշող գյուղ և ժամը 08.07-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները տեղափոխվել են Արարատ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: