Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅ ՁՅՈՒԴՈՅԻՍՏՆԵՐԸ ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ՖԻՆԼԱՆԴԻԱ

Սպորտ

Վաղը առավոտյան ֆիննական Տամպերե քաղաք կմեկնի Հայաստանի ձյուդոյի պատվիրակությունը` ֆեդերացիայի նախագահ Ալեքսանր Ավետիսյանի գլխավորությամբ, իսկ մայիսի 26-ին Տամպերեում կմեկնարկի Եվրոպայի 2006թ. առաջնությունը:

Հայաստանը առաջնությունում կներկայացնեն 60կգ Արմեն Նազարյանը (Հրազդան), 66կգ Հովհաննես Դավթյանը (Գյումրի) եւ 73կգ Ղազարոս Գրիգորյանը (Երեւան): Հատկապես մեծ են սպասելիքները Եվրոպայի նախորդ առաջնության հաղթող Արմեն Նազարյանից, որը բավական տիտղոսակիր մարզիկ է եւ բազմիցս հաջողությունների է հասել միջազգային ասպարեզներում:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Աղամալյանը «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց, որ մեր մարզիկները լավ մարզավիճակում են մեկնում Ֆինլանդիա: «Գնում ենք մեդալ բերելու»,- ասաց հավաքականի մարզիչը: Վերջինիս օգնականը Եվրոպայի առաջնությունում կլինի Արթուր Գեւորգյանը: