Վերջին 10 տարիներին Հայաստանին և Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական օգնության համեմատականը.Razm.info
Մայիսի 17-ին Eurasianet.org կայքի հոդվածում նշվում է, թե վերջին 10 տարիների ընթացքում Ադրբեջանը ԱՄՆ-ից ստացել է 20 մլն դոլարի ռազմական օգնություն, մինչդեռ Հայաստանը՝ ընդամենը 41 հազար դոլարի: Սակայն այս թվերը չեն արտահայտում ամբողջ պատկերը: ԱՄՆ-ից ռազմական օգնության մասին բոլոր տվյալները համադրելով,Ռազմինֆոն պարզել է, որ Ադրբեջանը ստացել է ոչ թե 20, այլ՝ մոտ 108 միլիոնդոլարի օգնություն, իսկ Հայաստանը՝ մոտ 7 միլիոն դոլարի: Eurasianet-ի հոդվածագիրն իր հաշվարկն արել է ԱՄՆ ռազմական օգնության միայն 2 ծրագրի հիման վրա (Section 1004, Section 1206), որոնցից Հայաստանը ներառված է միայն մեկում, բայց Securityassistance.org կայքը, որտեղից հեղինակը վերցրել է տվյալները, տալիս է ռազմական օգնության ևս 12 ծրագրի անուն, որոնց տվյալներն էլ ներկայացնում ենք ստորև (թվերը նշված են դոլարով):
| Ծրագրեր | Հայաստան | Ադրբեջան |
| Combating Terrorism Fellowship Program | 409 177 | 1 978 963 |
| Cooperative Threat Reduction | 1 100 000 | 81 036 000 |
| Global Lift and Sustain | 950 000 | 300 000 |
| International Counterproliferation Programs | 1 860 000 | 1 520 000 |
| Non-Security Assistance ” Unified Command | 112 849 | 1 816 941 |
| Regional Centers for Security Studies | 1 896 019 | 2 265 792 |
| Section 1004 Counter-Drug Assistance | 41 000 | 5 866 000 |
| Wales Initiative | 850 000 | 850 000 |
| Aviation Leadership Program | * | 125 829 |
| Misc Dept of State & Dept of Defense Non-Security Assistance | * | 25 000 |
| Section 1206 Train and Equip Authority | * | 11 476 598 |
| Service Academies | * | 287 720 |
| Ընդհանուր | 7 219 045 | 107 548 843 |