Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուժեղ երկրաշարժի կեղծ տագնապ՝ Գյումրիում (տեսանյութ)

Պաշտոնական
gyumri1

Հունիսի 7-ից 9-ը ԱԻ նախարարությունը Շվեյցարիայի զարգացման գործակալության հետ համատեղ ՀՀ Շիրակի մարզում իրականացնում է 5 փրկարարական ջոկատների՝ «Երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը և կազմակերպումը» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն: Ուսումնավարժության նպատակն է ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում ՀՀ պետական կառավարման մարմինների հմտությունների ու ունակությունների կատարելագործումը, կառավարման մարմինների միջև փոխգործակցության կազմակերպումը, «ՈՒժեղ երկրաշարժի դեպքում ՀՀ պետական կառավարման մարմինների գործողությունների» պլանի իրատեսության ստուգումը, ինչպես նաև՝ միջազգային օգնության դիմելու հայտը կազմելու և ներկայացնելու հետ կապված խնդիրների քննարկումը: Հունիսի 8-ին ուսումնավարժությանը ներկա էին նաև ԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը և ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերը: gyumri Հայկարամ Մխիթարյանը իր խոսքում բարձր գնահատեց ՀՀ-Շվեյցարիա համագործակցությունը արտակարգ իրավիճակների բնագավառում: ԱԻ փոխնախարարը մասնավորապես ասաց. «Այսօր մենք այստեղ ենք ամփոփելու ևս մեկ ծրագիր, այն է՝ տարածքային արագ արձագանքման խմբերի ստեղծում, որը հաջողությամբ իր ավարտին է հասցվում Շվեյցարիայի համագործակցության և զարգացման գործակալության աջակցությամբ: Սա առաջին ծրագիրը չէ, որը մենք իրականացնում ենք Շվեյցարիայի հետ միասին: Դեռևս 2004 թվականին ստորագրվել է համապատասխան համաձայնագիր և իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, մասնավորապես «Արձագանք» ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են շուրջ 2200 փրկարարներ և կամավորներ, որոնք վերապատրաստվելուց հետո դարձել են ոչ միայն փրկարարներ, այլ նաև փորձագետներ, «Արձագանք բուժմիավորում» ծրագրի շրջանակներում վեց մարզերում 800 բուժաշխատողներ են վերապատրաստվել, կահավորվել է ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը: Մեր խնդրանքով ժամանեցին փորձագետներ, և նաև Շվեցարիայի աջակցությամբ ստեղծվեցին արագ արձագանքման որոնողափրակարարական թիմերը»: Հայկարամ Մխիթարյանը, շնորհակալություն հայտնելով Շվեցարիայի կառավարությանը նշեց, որ Շվեցիարիայի համադաշնության և ՀՀ ԱԻՆ