Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ

Պաշտոնական
davit-melkonyan

ՀՀ Նախագահի հրամանագրերը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Դ. ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով և հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ. Դավիթ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2016թ. Հունիսի 8 Երևան ՆՀ- 461 -Ա   Կենսագրություն Ծնվել է 1980 թվականիդեկտեմբերի 5-ին,Երևանքաղաքում:  
  ԿՐԹՈՒԹՅՈՒՆ  
1997-2001թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատ, ավարտել է գերազանցությամբ,  
2001-2003թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա, ավարտել է գերազանցությամբ,  
2003-2006թթ. ԵՊՀ ասպիրանտուրա (ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոն),  
2006թ. թեկնածուական ատենախոսություն (թեմա՝ «Քրեական գործերով ապացույցներն անթույլատրելի ճանաչելու հիմքերն ու դատավարական կարգը»), ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան,
2009թ. Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոց, ԱՄՆ, Միջազգային հարաբերությունների և իրավունքի ուսուցման ծրագիր:
    ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ  
2006-2010թթ. ԵՊՀ  քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոն՝ դասախոս,  
2010-2011թթ. ԵՊՀ  քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոն՝ դասախոս  
2014թ.-մինչ օրս ԵՊՀ  քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոն՝ դոցենտ  
2004-2006թթ. ՀՀ ԱԺ, Եվրոպական կառույցներին ինտեգրման ժամանակավոր հանձնաժողով՝ փորձագետ,  
2006-2014թթ ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական, մեկ տասնյակից ավելի գործերով ՀՀ Սահմանադրական դատարանում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ,    
2011-2014թթ. Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ազգային իրավաբան,  
2014-2016թթ. ՀՀ գլխավոր դատախազություն, մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ, 2015թ.-ից՝ ՀՀ դատախազության կոլեգիայի անդամ,  
2016թ.-ի մարտի 9- - մինչ օրս ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ,  
2010թ.-մինչ օրս ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի անդամ:    
Երեք գրքի և երեք տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ է:  
2015թ. հուլիսի 1-ին պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:  
Ամուսնացած է, ունի մեկ որդի: