A
A
Տրակտորը ընկել է լճակը՝ վարորդը ներսում
Հունիսի 6-ին, ժամը 22.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի վերջնամասում տրակտորը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել լճակը, վարորդը ներսում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ լճից դուրս են բերել «Բելառուս 82» մակնիշի 6460ՏԼ պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Ա.) տրակտորը. վարորդն ինքնուրույն դուրս է եկել: