A
A
«Միսս Եվրո-2016» մրցույթում հաղթել է Իսլանդիան
Ֆուտբոլի 2016 թվականի Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ որոշել են մրցաշարի գեղեցկուհուն: Այդ մասին հայտնում է tz.de կայքէջը:
Գերմանական Ռյուստ քաղաքի Եվրոպա-Պարկում կայացած մրցույթին մասնակցել են Եվրո-2016-ի մասնակից 24 երկրների պատվիրակները: Հաղթող է ճանաչել 21-ամյա իսլանդուհի Արնա Յոնսդոտիրը, որը թագից բացի ստացել է 3000 եվրո պարգեւավճար: Երկրորդ տեղը գրավել է գերմանացի Լենա Բրյոդերը, երրորդ՝ պորտուգալացի Աննա Կլաուդիա Բոմֆիմը:
Ի դեպ, հանձնաժողովի կազմում ընդգրկված են եղել բռնցքամարտի 74-ամյա մասնագետ Ուլի Վեգները, որը հանդիսանում է հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի մարզիչը, ինչպես նաեւ ֆուտբոլի նախկին մրցավար, 80-ամյա Վալտեր Էյշվալլերը:
