Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԳՆ -ն դատապարտում է Հալեպի հայաբնակ թաղամասերի ռմբակոծությունները

Կարևոր լուրեր Պաշտոնական
agn-2

ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի մեկնաբանությունը Սիրիայում իրավիճակի վերաբերյալ Խստորեն դատապարտում ենք զինված խմբավորումների կողմից Հալեպի հայաբնակ թաղամասերի շարունակական ռմբակոծությունները, որոնք մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ են դառնում: Վերջին օրերին գրանցված հարձակումների հետևանքով զոհվել են չորս հայեր, լրջորեն վնասվել են հայկական ծերանոցը, հայ կաթողիկե համայնքի Սբ. Երրորդություն` «Զվարթնոց» եկեղեցին, գիտակրթական, պատմամշակութային և քաղաքացիական նշանակության մի շարք այլ շինություններ: Սիրիական ճգնաժամի կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու հիմնական նախապայմանը ռազմական գործողությունների և բռնության անհապաղ դադարեցումն է: