Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քարաթափում Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհին

Պաշտոնական
mqdefault

Հունիս 4-ին, ժամը 20.54-ին ահազանգ է ստացել, որ Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհի 20-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ ավտոճանապարհը դարձնելով անանցանելի: Դեպքի վայր է մեկնել Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ավտոճանապարհին հարակից ժայռից տեղի է ունեցել ավազի և խճաքարերի սահք՝ մոտ 700մ երկարությամբ, որը խոչնդոտում է երթևեկությանը: Փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն մինչև ՃՇՇ աշխատակիցների ժամանելը: Ժամը 23.40-ից «Դիլիջանի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները սկսել են ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ. ճանապարհահատվածն արդեն երթևեկելի է: