Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարկուտից վնասվել են ծիրանի, խնձորի, խաղողի այգիներ

Կարևոր լուրեր Պաշտոնական
7fe7caad4b09830a0eb7f38b56c859d5

Հունիսի 4-ին, ժամը 17.58-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 17.42-ից մինչև 17.51-ը տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի ցանքատարածքները: Դեպքի մասին տեղեկացվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը: Նախնական տվյալներով գյուղում կարկուտից մասամբ վնասվել են ծիրանի (9 հա), խնձորի (7.5 հա), խաղողի (100 հա) այգիներ և ցորենի ցանքատարածքներ (23 հա): Վնասի չափերը պարզելու համար կկազմվի հատուկ հանձնաժողով: Նշված տարածքը ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից չի վերահսկվում: *** Հունիսի 4-ին, ժամը 17.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Արայի 2 թաղամասում ժամը 17.40-ի սահմաններում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել է խնձորի այգի (մոտ 1 հա): Դեպքի մասին տեղեկացվել են Աշտարակի քաղաքապետի տեղակալը, քաղաքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետերը: Աշտարակի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետից տեղեկատվություն է ստացվել, որ Ս. Ն.-ին պատկանող ջերմոցում վնասվել է հատիկավոր մշակաբույս (լոբի)՝ մոտ 100 քմ: Վնասի չափերը պարզելու համար կկազմվի հատուկ հանձնաժողով: Նշված տարածքը ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից չի վերահսկվում: