Կոնդի բնակիչները 10 տարի է՝ անտուն են. ակցիա (տեսանյութ)
Կոնդ թաղամասի բնակիչների մի մասի համար այս հինգշաբթին չտարբերվեց նախորդներից։ 10 տարի անտուն բնակիչները կառավարությունից պահանջում են ապահովել բնակարաններով, որոնցից զրկվել են պետական կարիքների համար։ «2010 թվականին ձեր տներում կլինեք, եթե չլինեք, կգաք մեզ կծեծեք։ Այդ ձևով մեզ հանեցին»,-նշեց Հասմիկ Ալեքսանյանը։ «Երևանի սիրտն է համարվում Կոնդ թաղամասը։ Բայց մեզ խաբելով, փափուկ բարձ դնելով մեր գլխի տակ, ժամանակ մեռցնելով մեզ չեն ընդունում իրենց մոտ»,-իր հերթին ասաց Էմմա Բարսեղյանը։ Չնայած այս տարիների ընթացքում նրանց հնչեցրած բողոքներին, այդպես էլ պատկան կառույցներից հստակ պատասխան չի եղել. «Մենք պահանջում ենք մեր բնակարանները ղեկավարությունից։ Կառավարության որոշմամբ է եղել այդ քանդումը»,-շեշտեց նախկին կոնդեցի Անահիտ Հովհաննիսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում