A
A
ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՂԹԵՑԻՆ ՍԱՆ ՄԱՐԻՆՈՅԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը ընտրական նախնական փուլի առաջին մրցավեճում 2:1 հաշվով հյուրընկալվելիս հաղթել Սան Մարինոյի հավաքականին, որը առաջին անգամ է մասնակցում երիտասարդական հավաքականների ընտրական փուլի հանդիպումներին:
Պատասխան հանդիպումը կկայանա հունիսի 9-ին Երեւանում եւ կարելի է ասել, որ հայ ֆուտբոլիստները գործնականում ապահովեցին հաջորդ փուլի ուղեգիր, որտեղ պետք է հանդիպեն Նորվեգիայի եւ Բոսնիայի բավական ուժեղ հավաքականներին: Նշենք նաեւ, որ Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը Սան Մարիոնոյից վերադառնալու է այսօր ուշ երեկոյան: