ՄԻՊ-ը հանդիպել է ԵԽ գլխավոր ներկայացուցչին
Այսօր Ստրասբուրգում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում էունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի Փախստականների եւ միգրացիայի հարցերով հատուկներկայացուցիչ Թոմաս Բոչեկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են փասխստականների եւ ապաստան հայցողների իրավունքների,կոնֆլիկտային իրավիճակներում խոցելի վիճակում հայտնված անձանց պաշտպանությանը, նրանց վերաբերողօրենսդրական ակտերի կատարելագործմանը, այդ ակտերը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելունառնչվող հարցեր: Ընդ որում, ընդգծվել է հատկապես երեխաների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանցիրավունքների պաշտպանությունն նշված իրավիճակներում: Արման Թաթոյանը ԵԽ գլխավոր քարտուղարի ներկայացուցչին է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքներիպաշտպանի ինստիտուտի սահմանադրական նոր կարգավիճակը եւ այդ շրջանակներում որդեգրվածառաջնահերթությունները: Կողմերը կարեւորել են Օմբուդսմանի հաստատության դերը փախստականների իրավունքներիպաշտպանության հարցում: Այս առումով, ընդգծվել է միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ Մարդուիրավունքների պաշտպանի աշխատակազմի մոնիտրոինգային համապատասխան կարողությունների զարգացման,հատուկ գիտելիքներ ունեցող աշխատողների պատրաստման անհրաժեշտությունը: Թոմաս Բոչեկը պատրաստակամություն է հայտնել համագորակցել Մարդու իրավունքների պաշտպանիհաստատության հետ եւ աջակցել փախստականների, ապաստան հայցողների իրավունքների պաշտպանությանոլորտում իրականացվելիք ծրագրերին: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ