Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ում և ԼՂՀ-ում ադրբեջանցի գերիներ և զոհվածների մարմիններ չկան. ՀՔԱՎ

Քաղաքականություն
logocover1

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակում է տվյալներ հավաքագրել 2016 թ. ապրիլին տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում անհայտ կորած անձանց, ռազմագերիների և զոհված անձանց վերաբերյալ, ինչպես նաեւ նրանց զոհվելու եւ անհայտ կորչելու պատճառների եւ հանգամանքների վերաբերյալ: Փաստահավաք առաքելության շրջանակներում Կազմակերպությունը 2016 թ. մայիսի 18-ի գրությամբ տեղեկացել է, որ ապրիլյան պատերազմական գործողությունների հետևանքով ադրբեջանցի գերիներ կամ զոհվածների մարմիններ Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում չկան: Ինչ վերաբերում է նույն ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերում եւ ԼՂՀ պաշտպանության բանակում մահացած, վիրավորված կամ անհայտ կորած ժամկետային և պայմանագրային զինծառայողների, քաղաքացիական անձանց թվական տվյալների եւ զոհվելու, վիրավորվելու եւ անհայտ կորչելու պատճառների եւ հանգամանքների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության ստացմանը, ապա ՀՀ Պաշտպանության նախարարությունը հորդորում է տեղեկանալ ՀՀ եւ ԼՂՀ զանգվածային լրատվամիջոցների կողմից հաղորդած տվյալներից՝ այդ տվյալները պաշտոնական գրությամբ տրամադրելու փոխարեն: Ավելին՝ այստեղ  Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ