A
A
Կիևը փոխանակեց Սավչենկոյին ռուս օդաչուների հետ
Նադեժդա Սավչենկոն հանձնվեց Ուկրաինային։ 22 տարվա ազատազրկման դատապարտված օդաչու Նադեժդա Սավչենկոն թռչում է տուն՝ Ուկրաինա։ Մոսկվան ու Կիևը պայմանավորվել են փոխանակել ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին՝ երկու ռուսաստանցի զինվորականների հետ՝ Ալեքսանդ Ալեքսանդրով և Եվգենի Երոֆեև, որոնք Ուկրաինայի կողմից մեղադրվում են՝ իբրև հետախուզական վարչության աշխատակիցներ։ Հիշեցնենք, որ Դոնեցկի դատարանը «Համառուսաստանյան պետական հեռուստաընկերության երկու լրագրողների՝ Իգոր Կորնելյուկի և Անտոն Վոլոշինի սպանության և ՌԴ պետական սահմանը ապօրինի հատման» մեղադրանքով մեղավոր է ճանաչել ուկրաինուհի օդաչու Նադեժդա Սավչենկոյին և դատապարտել նրան 22 տարվա ազատազրկման ու պարտավորեցրել վճարել 30.000 ռուբլի տուգանք։ Մեղադրանքը օդաչուն չի ընդունել: