ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՋԱԿՑՈՒՄ Է ԻԼՅՈՒՄԺԻՆՈՎԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՇուտով Թուրինում մեկնարկելու է շախմատի Համաշխարհային օլիմպիադան, որi ընթացքում կկայանա նաեւ ՖԻԴԵ-ի հերթական կոնգրեսը: Բացի մի շարք շախմատային հարցերից, կոնգրեսի ընթացքում ՖԻԴԵ-ի անդամները ընտրելու են նաեւ նոր նախագահ: Այս պաշտոնի գլխավոր հավակնորդը ՖԻԴԵ-ի ներկայիս նախագահ Կիրսան Իլյումժինովն է, որի միակ մրցակիցը հոլանդացի Վեսեն Կոկն է:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՊՆ Սերժ Սարգսյանը պաշտոնական գրություն է ուղարկել Իլյումժինովին, որտեղ իր աջակցությունն է հայտնում ՖԻԴԵ-ի նախագահին. «Մենք հույս ունենք, որ Դուք այդ պաշտոնում կանենք լավագույնը նպաստելու շախմատի տարածմանը աշխարհի բոլոր անկյուններում՝ հնագույն խաղը քաղաքականությունից զերծ պահելու համար»:
Հիշեցնենք, որ Իլյումժինովը նախկինում բազմիցս քննադատության է ենթարկել Հայաստանին՝ Լեռնային Արցախում միջազգային մրցաշարեր կազմակերպելու համար: Դեռ ավելին, ՖԻԴԵ-ի որոշմամբ այդ մրցաշարերում շախմատիստների վաստակած միավորները չեն հաշվարկվել նրանք վարկանիշներում:
ՖԻԴԵ-ի նախագահական ընտրություններից առաջ կատարած քարոզարշավի ընթացքում Իլյումժինովը Բաքվում եւս մեկ անգամ բացասական կարծիք է հայտնել արցախյան մրցաշարերի մասին նշելով, որ ՖԻԴԵ-ն չի ընդունում դրանց արդյունքները:
Ի դեպ, ադրբեջանցիները նույնպես աջակցում են Իլյումժինովին եւ վերջերս պաշտոնապես այդ մասին տեղեկացրել են հանրությանը: