Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թղթե հրասայլը մակնիշ ունե՞ր. նույնիսկ դատավորը չի զսպում ծիծաղը (տեսանյութ)

Քաղաքականություն
tank

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց ստվարաթղթե հրասայլի գործով դատական առաջին նիստը:   Գործով մեղադրյալը «Հակահարված» արտ-խմբի անդամ Արտակ Գեւորգյանն է:  Նա մեղադրվում է նախորդ տարվա դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը իր սարքած ստվարաթղթե տանկով ԱԱԾ դարպասներին հարվածելու մեջ: « Ով ոնց ընկալի, լրիվ նորմալ է, կարճ -կոնկրետ այս երկրի ապօրինի իշխանությունների գործողությունների դեմ է, լիքը ենթավերնագրեր կան»,- իր ակցիան այդպես ներկայացրեց Արտակ Գեւորգյանը: Գործով անցնում է երեք վկա, երեքն էլ այդ օրը քաղաքում շրջել են Արտակի հետ: Դատավորը վկաներից հետաքրքրվում էր՝ թղթե հրասայլը կրակո՞ւմ էր, թե՝ ոչ, մարդիկ ահաբեկվա՞ծ էին, թե՝ ոչ, ի՞նչ գույնի էր հրասայլը, որեւէ մակնիշ ուներ, թե՝ ոչ: Միայն Արտա՞կն էր ստվարաթղթե հրասայլի մեջ, թե՞ էլի մարդիկ կային:  Նիստի ընթացքում նույնիսկ դատավոր Գագիկ Պողոսյանը չէր կարողանում զսպել իր ծիծաղը:   Դատավորին մի հարց էր հետաքրքրում, մեղադրանքի հիմքում դրվել է Գոհար Խաչատրյանի ցուցմունքը, սակայն նա դատարանում հայտարարեց, որ քաղաքում հրասայլի շրջելուց որեւէ մեկը չի վախեցել, եւ մարդիկ դրական էին տրամադրված: Ի դեպ,  դատավորը թույլատրել էր տեսանկարահանում անցկացնել միայն   10 րոպե:  Պաշտպան  Տիգրան Սաֆարյանը հույս է ունեցել, որ գործը չէր հասնի դատարան, որովհետեւ  այն  դատական հեռանկար  չունի. «Ես չեմ կարող պատկերացնել՝ ինչքան էլ վատ դատական համակարգ ունենանք, չգործող օրենքներ, որ նման կերպ մարդուն դատապարտեն: Զավեշտից բացի, մեղադրանքն այլ կերպ բնութագրել հնարավոր չէ, ի՞նչ է նշանակում՝ ԱԱԾ-ի պահպանությունն իրականացնող աշխատակիցների մոտ վախի զգացում առաջացավ: Ես մի անգամ արդեն ասել եմ, եթե ԱԱԾ շենքը պահող աշխատակիցները թղթե հրասայլից պետք է վախենան, կարծում եմ, որ նրանց աշխատելու տեղը ուրիշ է»: Արտակ Գեւորգյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում; Գործով դատական նիստը շարունակվի հունիսի 20-ին, որի ընթացում ցուցմունք կտա գործով անցնող մյուս վկան: artak gevorgyan