A
A
Տարհանվել են Ամերիկյան համալսարանի ուսանողները
Մայիսի 19-ին, ժամը 17.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 40 հասցեում գտնվող Ամերիկյան համալսարանի գրադարանում սուր հոտ է զգացվում, ուսանողները տարահանված են. անհրաժեշտ է օգնություն (շտապօգնության կարիք չկա): Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և օրվա հերթապահ քիմիկ-հետախույզ Ա. Ջալաթյանը: Դեպքի վայրում է գտնվել Բնակչության պաշտպանության աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության ճառագայթային քիմիական-կենսաբանական իրավիճակների մոնիթորինգի բաժնի պետ, փ/ծ գնդապետ Բագեյանը: Գազաանալզատոր սարքի միջոցով իրականացվել է օդի բաղադրության ստուգում, որի արդյունքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել: