Թ. Պողոսյանը ԿԲ-ին առաջարկում է խնայողությունն սկսել թղթից (տեսանյութ)
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը Կենտրոնական Բանկի զեկույցին առնչվող իր խոսքով՝ երկու կոնստրուկտիվ առաջարկ ներկայացրեց: Բայց մինչ այդ ընդդիմադիր գործիչը գովեց ԿԲ-ի զեկույցի փաթեթը՝ նշելով, որ իր համար հաճելի է կարդալ այդ «սիրուն, գունավոր, յուրահատուկ տպագրական ունակություններով զեկույցը»։ Պատգամավորը նշեց. «Նույնիսկ եթե իր արժեքը լիներ 100 դրամ, էդ 100 դրամը կարողանայինք տնտեսել, ուղարկել բյուջե հատուկ ծախսերի համար, էլի մեզ համար կարևոր խնդիր է։ Ես չգիտեմ քանի օրինակ եք սրանից տպում և ում համար, որովհետև չկա սրա մեջ տպած։ Դա էլ է մի խնդիր, որովհետև ցանկացած տպագրություն պետք է ունենա տպագրական իմաստով, հուսով եմ՝ ապագայում, եթե էլի տպվի նշված կլինի»։ Ըստ նրա՝ իր և իր գործընկերների համար ավելի հաճելի կլիներ, եթե գունավոր զեկույցը տպված լիներ սովորական թղթի վրա և տնտեսված գումարը փոխանցվեր բյուջե. «Գուցե կգա մի ժամանակ, որ այս շռայլությունը կկարողանանք էլի թույլ տալ»։ Թևան Պողոսյանն անդրադարձավ նաև Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնին։ Նա առաջարկեց ավելացնել ծրագիր՝ դպրոցներում ֆինանսական կրթության յուրահատուկ դասերի խնդիրն ընդգծելով. «Չկա մի գյուղական համայնք, որտեղ վարկի պրոբլեմի մասին չխոսեն, դա նաև գալիս է նրանից, որ մենք այնքան էլ լավ չենք պատկերացնում՝ ինչ է ներկայացնում վարկը, վարկի պարտավորությունները»։ Մանրամասները՝ տեսանյութում