Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերցվող վարկերը արդյունավետ չեն ծախսվում. Արամ Մանուկյան (տեսանյութ)

Քաղաքականություն
YxLla4_nKzs

2013-2015 թթ. ՀՆԱ-ի արդյունքը եղել է մոտ 14 տրիլիոն դրամ, դրանից ելնելով՝ վերջին երեք տարվա ՀՆԱ-ի միջինը Հայաստանի համար կազմել է 4.815 տրիլիոն, որի 3%-ը կազմում է 144 միլիարդ 463 միլիոն դրամ։ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի պնդմամբ՝ հենց սա է այն սահմանը, որը պետք է եկող տարվա բյուջեում սահմանվի որպես առաստաղ՝ դեֆիցիտը չանցնելու համար։ «Ճի՞շտ եմ ասում պարոն Ջավադյան»,- պատգամավորը դիմեց ԿԲ նախագահին, դրական պատասխան ստանալով՝ շարունակեց. «2016 թվականի բյուջեում նախատեսված է  190 միլիարդ դրամ դեֆիցիտ, որը 144 միլիարդից բավականին տարբերվում է։ 2015 թվականի դեֆիցիտը 4%-ից վեր է, ինչը Համաշխարհային բանկի թույլատրելի սահմանից վեր է»,- ասաց Արամ Մանուկյանը։ Ըստ ՀԱԿ պատգամավորի՝ վերցվող վարկերը արդյունավետ չեն ծախսվում, ինչի հետևանքով պետական պարտքը տարեցտարի մեծանում է։ Նա առաջարկեց ծանոթանալ Վերահսկիչ պալատի կողմից արձանագրած տվյալների, որոնցում անարդյունավետությունը ներկայացված է փաստերով. «Մասնավորապես՝ էլեկտրամատակարարման ծրագիրը 52 մլն դոլարի ծրագիր է, որտեղ սևով սպիտակի վրա գրված են կատարված խախտումները, անարդյունավետ կատարված ծախսերը։ Երկաթբետոնե աշխատանքները 80%-ի փոխարեն կատարվել է 63%-ով, այդ փողերը գնացել են։ Մետաղական հենարանների տեղադրման աշխատանքները 75%-ի փոխարեն կատարել են 33%-ով»։ Պատգամավորը շարունակեց թվել անարդյունավետ ծախսերը։ Մանրամասները՝տեսանյութում