ԱՄՆ-ի կողմից՝ 55 միլիոն դոլար
Գործադիրն այսօր հաստատեց Հայաստանի կառավարության և ԱՄՆ-ի կառավարության միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության համաձայնագրի թիվ 8 փոփոխության կնքման առաջարկությունը: Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ ամերիկյան կողմից լրացուցիչ ֆինանսական հատկացումների իրականացման նպատակով մինչեւ այս մշակվել և ստորագրվել են վերոնշյալ Համաձայնագրի 7 տարբերակ, ըստ որի ֆինանսական հատկացումները իրականացվել են մասնավոր հատվածի զարգացման, ֆինանսական ոլորտի օժանդակության և ենթակառուցվածքների ծրագրային ոլորտների ներքո: Ամերիկյան կողմից տրամադրվող հատկացումների ընդհանուր գումարը կազմում է 55 136 078, 36 ԱՄՆ դոլար: Ներկայումս ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ստացվել է Համաձայնագրի Փոփոխություն թիվ 8-ի նախագիծը, որը նախատեսում է լրացուցիչ 1 200 000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացումների իրականացում, որի դեպքում հատկացումների ընդհանուր գումարը կկազմի 56 336 078, 36 ԱՄՆ դոլար: Լրացուցիչ ֆինանսական հատկացումները կուղղվեն դեպի մասնավոր հատվածի մրցունակության և ենթակառուցվածքների զարգացման բնագավառներ: