ԱԼԲԵՐՏ ՍԱՐԳՅԱՆԻ ԱՆՀԱՋՈՂ ՎԵՐԱԴԱՐՁԸ
Աջակցիր «Ա1+»-ինՀայ կիսապաշտպան Ալբերտ Սարգսյանը ընթացիկ մրցաշրջանում հազվադեպ է հայտնվում Պերմի «Ամկար»-ի հիմնական կազմում, որը հանդես է գալիս ֆուտբոլի Ռուսաստանի բարձրագույն խմբի առաջնությունում:
Սակայն 9-րդ տուրում «Ռոստով»-ի հետ խաղում «Պերմ»-ի գլխավոր մարզիչը Սարգսյանին ընդգրկվել էր հիմնական կազմում: Սակայն Ալբերտի համար հանդիպումը անհաջող ստացվեց: 39-րդ րոպեին «Ամկար»-ը 11 մետրանոցի իրավունք ստացավ, որը իրացնելու համար գնդակի մոտեցավ Սարգսյանը, սակայն նրա հարվածը հետ մղեց դարպասապահը: Մի քանի րոպե անց Սարգսյանն իր սովորության համաձայն դեղին քարտ ստացավ, իսկ 2-րդ կեսի սկզբնամասում նրան ստիպված էին փոխարինել, քանի որ ամենայն հավանականությամբ Ալբերտը շուտով կստանար 2-րդ դեղին քարտը, որը բնականաբար կդառանար նաեւ կարմիր: Սարգսյանի փոխարինումից հետո «Ամկար»-ին հաջողվեց գրավել «Ռոստովի» դարպասը եւ հաղթել 1:0 հաշվով:
Կարդեն Դոխոյանը Սամարայի «Կռիլյա Սովետով»-ի կազմում «Սատուրն»-ի հետ մրցավեճում դուրս եկավ խաղադաշտ հիմնական կազմում, սակայն 2-րդ կեսում փոխարինվեց:
Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին Ռուսաստանի 1-ին խմբի առաջնությունում հանդես եկող «Խիմկի»-ի կազմում կրկին անառիկ պահեց սեփական դարպասը: 10-րդ տուրում «Խիմկի»-ն 2:0 հաշվով հաղթեց «Անգուշտ»-ին: