Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՏԱԿ ԱՆՊԱՐՏԵԼԻ ԵՆ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 5-րդ տուրի վերջին խաղում «Շիրակ»-ը Գյումրիում ընդունեց Երեւանի «Արարատ»-ին: Վերջինս համարվում էր այս խաղի ֆավորիտը, սակայն արդեն 11-րդ րոպեին Անդրանիկ Բարիկյանը առաջ մղեց գյումրեցիներին:

20 րոպե անց ընթացիկ մրցաշրջանում «Արարատ»-ի գլխավոր ռմբարկու Էդգար Սաֆարյանը խփեց պատասխան գնդակը եւ հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ 1:1: Պետք է նշել, որ ֆինանսական խորը ճգնաժամում գտնվող «Շիրակ»-ը շարունակում է լուրջ պայքար մղել եւ սեփական հարկի տակ դեռեւս պարտություն չի կրել: Իսկ ահա «Արարատ»-ը արդեն 2 տուր է չի կարողանում հաղթանակ տոնել, թեեւ ընթանում է 2-րդ տեղում:

Հիշեցնենք, որ 12 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է չեմպիոն «Փյունիկ»-ը: