Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոռուպցիան այսօր Հայաստանում մեծ խնդիր է. Ռիչարդ Միլս

Քաղաքականություն
corruption

Գործարար ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն միջոցը օրինակներ ցուցադրելն է, թե ինչպես կարելի է  առանց կոռուպցիայի հաջող տնտեսվարող լինել. համոզված է  Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Ըստ նրա՝  ամերիկյան ընկերությունները կարող են այդպիսի լավ օրինակ ծառայել հայ գործարարների համար: Այսօր «ԱՄՆ Գործարար ճեպազրույց. Հայաստան» համաժողովին դեսպանը վստահություն հայտնեց, որ հայ գործարարները կարողանում են լավ գործարքներ կնքել և նոր ապրանքներ ու ծառայություններ ներմուծել հայկական շուկա, ինչպես նաեւ գտնել  իրացման նոր ուղիներ Հայաստանում պատրաստված ապրանքների ու ծառայությունների համար. «Հայ գործարարների ու մի շարք հայտնի ամերիկյան ընկերությունների միջև կապեր ստեղծելով՝ մենք հույս ունենք երկկողմ առևտրի հետագա ընդլայնման ականատեսը դառնալ: Սա այն է, ինչ անհրաժեշտ է հայ ժողովրդին տնտեսությունը զարգացնելու համար՝ ռեսուրսներ և կապեր», - ասաց դեսպանը: Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանում վերջին տասնամյակում եղել են փոփոխություններ, որոնք հնարավորություն են տալիս ամերիկացի գործարարներին Հայաստանում ներդրումներ իրականացնել. «Եղել են հարկային  մաքսային բարեփոխումներ, մտավոր սեփականության պաշտպանության իրավունքի բարեփոխումներ: Այդ ամենի արդյունքում Հայաստանում արդեն եղել  են ամերիկյան մեծ ներդրումներ»: Դեսպանը չժխտեց, որ կոռուպցիան այսօր Հայաստանում մեծ խնդիր է. «ԱՄՆ  գործարարները իրենց աչքի առաջ պետք է ունենան դա»: