Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Տոնոյանը Գերմանիայում ներկայացրել է շփման գծի իրավիճակը

Պաշտոնական
2a4d6a62-0891-48d3-b14d-617c24ec265d-1

Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը մայիսի 17-ին հանդիպումներ է ունեցել ԳԴՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններում՝ ՊՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրեն Դոկտոր Ֆոն Գեյերի և ԵԱՀԿ-ում ԳԴՀ նախագահության համակարգող խմբի ղեկավար տիկին Անիթե Լենդերցի հետ: Հանդիպումներին մասնակցել են ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և ռազմական կցորդ, գնդապետ Մեսրոպ Նազարյանը: Պաշտպանության նախարությունում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-գերմանական երկկողմ համագործակցության ներկայիս վիճակին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր, մասնավորապես` ՀՀ պաշտպանական բարեփոխումների ընթացքում ԳԴՀ համապատասխան կառույցների հետ փորձի փոխանակման, ռազմական կրթություն և միջազգային առաքելություններին համատեղ մասնակցությանն առնչվող հարցեր: Քննակվել են ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին համատեղ մասնակցության, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպությունների հովանու ներքո տարածաշրջանային համագործակցության հեռանկարները: ԳԴՀ ԱԳՆ-ում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զինադադարի ամրապնդման, մշտադիտարկման ընդլայնման և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման ու դրանց շուտափույթ իրագործման համար անհրաժեշտ կարողությունների կիրառման հնարավորությունները: Մայիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպումներ կունենա ԳԴՀ Կանցլերի աշխատակազմում: