Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վանոյի Արտակ կոչեցյալն իր հետևից շատ մարդ է տանելու». Ուրիխանյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Tigran-Urixanyan

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն  այսօր հայտարարության ժամին անդրադարձավ  «Անալիտիկ»-ի աղմկահարույց  գործին եւ դրա հետեւում թաքնված մութ կողմերին: «Որ մի քանի միլիոն գողացված փողերի մասին ելույթը կատաղեցրեց ստահակներին, նպատակը լռեցնելն է, թե լռեցնելը  ու լռեցնելով փող աշխատելը»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը: Հիշեցնենք, որ Տիգրան Ուրիխանյանից շորթման գործով ձերբակալվել են «Անալիտիկ» կայքի տնօրենը եւ իր օգնականը: Նախաքննությունը  դեպքին տիրապետում է  բավարար չափով. «Բուրգի գործով անցնող Վանոյի Արտակ կոչեցյալն էլ այս անգամ իր հետեւից շատ մարդ է տանելու:  Որոշ պաշտոնյաների անուններ ներկայացվել են նախաքննությանը: Գտնում  եմ, որ այս ամենն իմ քաղաքական գործունեության  ուղիղ հետեւանք է, իսկ օրենքի թակարդն ընկած հանցագործին փրկելու խնդիր ունեն նրանք, ովքեր վառվում են, հասկանալով, որ նրանց օրերը հաշված են, ուստի քննությունն ու ժամանակը ամեն ինչ կդնեն իր տեղը շատ մոտ ապագայում»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը: ԱԺ պատգամավորի խոսքերով՝  նրանց պաշտպանելու միակ ձեւը  հիմա  հանրային կարծիքը իմ դեմ հանելն է,  հայհոյելն ու վիրավորելը, «Պատիժը մոտ է եւ անդառնալի բոլորի համար: Ով սրա հետ կապված է եղել եւ կապված է, անկախ դիրքից եւ հզորությունից»,- եզրափակեց նա: