Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Ինչո՞ւ ինքնաթիռներում հայերեն չի հնչում (տեսանյութ)

Քաղաքականություն
WMbdFs19J34

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը պահանջում է, որ  ինքնաթիռներում հայերեն հնչի: «Բացառությամբ՝ «Էյր Ֆրանսի» եւ «Ատլաս» ընկերության, որն իրականացնում է Երեւան Ստամբուլ թռիչքները, մյուս ավիաընկերություններից ինքնաթիռների մեջ հայերեն չի հաղորդվում»,- ասաց նա Բագրատյանը սա երկրորդական հարց չի համարում: Նրա  խոսքը վերաբերում է  «Աէրոֆլոտ»-ին,  ռուսական մյուս ավիաընկերություններին, ինչպես նաեւ  ուկրաինական ավիաընկերություններին. « Սա Հայաստանն է, նման բան բացառված է այլ տեղ: Մենք ունենք Ավիացիայի վարչություն սրա համար»: Պատգամավորը կարծում է, որ Կառավարությունը եւ Կառավարությանն առընթեր Ավիացիայի վարչությունը, շուտափույթ եւ կարճ ժամկետում այս խնդիրը պետք է լուծեն, «Որպեսզի, մենք մեր արտասահմանցի գործընկերների հետ նստած ինքնաթիռում չամաչենք»,- եզրափակեց նա: