Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ընտրական օրենսգիրքը խեղվել է». առաջարկ (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled1-1

Սահմանադրական փոփոխություններից հետո խեղվեց ընտրական օրենսգիրքը. «Համամասնականի տակ մեծամասնականն են ներդնում եւ տեղափոխելու են փողի ընտրության տիրույթ»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նրա խոսքերով՝   փորձում են խեղել դաշինքներ կազմելու քաղաքական ինստիտուտը: « Այդ ինչպես  է ստացվում, որ համամասնական ընտրական համակարգ է, բայց ընտրություններին մասնակցելու հնարավորությունը կախված է անձերից։ Հայաստանի ընտրական տեխնոլոգիաներին տիրապետող ցանկացած մեկը կարող է փաստել, որ դժվար տարաբնույթ ճնշումներով տարածքի թեկնածուներին ինքնաբացարկ տալու միջոցով այդ կուսակցությանը մի մատի շարժումով զրկել ընտրություններին մասնակցելու իրավունքից:  Սա չտեսնված եւ չլսված մի անընդունելի մոտեցում է, որի կիրառումը ուղղակի ոչնչացման տակ է դնում կուսակցությունների եւ բազմակուսակցական համակարգի զարգացումը մեր երկրում»,- հայտարարեց Հեղինե Բիշարյանը: Նրա խոսքերով՝ քանի որ Ընտրական օրենսգիրքն  արդեն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ, ապա  «Հայկական վերածնունդ» կուսակցությունը կոչ է անում օրենքում շատ կարճ ժամկետում շտկել խախտումը, այն է՝ խորհրդարանական ընտրություններն անցկացնել բացառապես համամասնական ընտրակարգով: