Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԽ անդամի հետ քննարկվել է ղարաբաղյան հարցը

Պաշտոնական
sahman-nkar-1

Այսօր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի անդամ, Իսպանիայի Ciudadanos կուսակցության անդամ Խավիեր Նարտ Պենյալվերին: Հյուրի խնդրանքով հանդիպման ընթացքում փոխնախարար Նազարյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումները, մասնավորապես` ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով Բաքվի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների միջև հարաբերությունների, ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ, անդրադարձ կատարվեց հարևան երկրների հետ Հայաստանի փոխհարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին: ԱԳՆ