Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՌԱԳԱՍՏԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ԱՌԱՋԻՆ ԱԿՈՒՄԲԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Սպորտ

«Վարդավառ» զբոսայգում այսօր տեղի ունեցավ առագաստային սպորտի Երեւանի ակումբի բացման արարողությունը: Այն սկսվեց Տեր Կյուրեղ քահանայի օրհնությամբ, որից հետո ակումբի նախագահ Մհեր Թովմասյանը կարեւորեց, որ վերջապես հնարավորություն է ստեղծվել առագաստային սպորտի (վինգ-սերֆինգ) ակումբ բացել Երեւանում .

«Դեռեւս ԽՍՀՄ-ի օրոք, 80-ականններին «Վարդավառի» այս լճում գործում էր առագաստային սպորտի ակումբ, որտ հիանալի սաներ ուներ, որոնք դարձան սպարտակիադայի մրցանակակիրներ»: Մհեր Թովմասյանը նշեց նաեւ, որ նախատեսվում է եւս մեկ ակումբ բացել Երեւանյան լճում.

«Այնտեղի ջուրը առայժմ մի փոքր կեղտոտ է եւ երբ շուտով մաքրի, ակումբ կունենանք նաեւ Երեւանյան լճում: Սեւանում գտվող պոլիտեխնիկի ճամբարում նույնպես գործում է առագաստային սպորտի ակումբ»: Բացման արարողությունից հետո ակումբի փորձառու մարզիկները ներկաների համար ցուցադրական ելույթ ունեցան, որոնք կշարունակվեն նաեւ վաղը, իսկ առաջիկայում արդեն կանցկացվեն մրցումներ:

Նշենք նաեւ, որ աստիճանաբար առագաստային սպորտով հետաքրքրվողների թիվը ավելանում է: Ի դեպ, սա այն եզակի մարզաձեւերից է, որտեղ տարիքային սահմանափակումներ գրեթե չկան: