$200 մլն-ի զենքը մի ճամպրուկում չի տեղավորվի ու 1 օրում հասնի Հայաստան. Ա. Հ. (տեսանյութ)
Զենքի ձեռքբերման գործընթացը տևական է, իսկ $200 մլն-ի զենքը մեկ օրում չի հասնի Հայաստան: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Շատ ու շատ զինամթերք այս տարիների ընթացում ձեռք է բերվել ոչ վարկով կամ այլ միջոցներով, և ամեն ինչ չի, որ պետք է հրապարակել: Զենքի ձեռքբերման պրոցեսը տևական է, գրեթե տարի չի եղել, որ զենք, ռազմական նշանակության համակարգեր չներկրենք: Դա մշտական գործընթաց է, և պետք չէ միշտ կոնտեքստից դուրս մեկնաբանել միայն $200 մլն-ը»,-ասել է նա։ ՊՆ մամուլի խոսնակը հավելել է. «չի կարելի մտածել, որ $200 մլն-ի զենքը մի ճամպրուկում տեղավորվելու է և մեկ օրում հասնի Հայաստան: Իսկ թե մեծ մասը այդուհանդերձ տեղափոխվել է, թե ոչ, չեմ կարող ասել»: Մանրամասները՝ տեսանյութում