Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ընդդիմության և քաղաքացիների բերանը փակելու խնդիր կա» (տեսանյութ)

Քաղաքականություն
_dvWgldI77I

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ խոսեց Ընտրական օրենսգրքի նախագծից. «Ընտրատեղամասում նկարահանումներ կատարելու առաջարկի վերաբերյալ դուք ներկայացրել եք, որ դա դժվար է, Ռուսաստանում ձախողվել է։ Եղբայր, եթե նկարահանման հնարավորության միջոցով առավել ևս օնլայն ցուցադրության արդյունքում, մարդիկ կզսպվեն, ավելի զգույշ, խելոք կլինեն, արդյունքն այս առումով ավելի շատ կլինի, քան այն դեպքերում, երբ ասում եք՝ կարող է ձախողվի, չաշխատի դա»,-նշեց նա։ Ըստ պատգամավորի՝ այս պահին տեխնիկական կամ օրենսդրական խնդիր չենք լուծում. «Լուրջ խնդիրը, որ ասում ենք՝ հասարակության մեջ վստահության բարձրացման, ընդդիմության և քաղաքացիների «բերանը փակելու» խնդիրն է»,-ասաց պարոն Մանուկյանը։ Ավելին՝ տեսանյութով