Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դուք ի սկզբանե վիժեցնում եք դաշինքի գաղափարը» (տեսանյութ)

Քաղաքականություն
1vodHmWVy5s

Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկման ընթացքում «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին։ «Դուք դնում եք խնդիր. եթե կուսակցությունը անուններ չունի, 2-ից պակաս է, նա իրավունք չունի մասնակցելու ընտրություններին։ Ներողություն, ում ի՞նչ գործն է՝ կուսակցությունն անուն կգրի, թե ոչ։ Սա համամասնական է, համամասնական ընտրակարգով շատ նոր ստեղծված կուսակցություններ կան, որ չեն կարողանալու շատ անուններ դնել ցուցակներում»։ Սա պատգամավորին առնվազն զարմացնում է. «Ինչո՞ւ պետք է համամասնական ընտրակարգի ժամանակ պարտադիր լինի անունները։ Ես սա չեմ հասկանում, անընդունելի է։ Եվ սրա համար պարտադրել, որ կուսակցությունները չմասնակցեն ընտրություններին. այսպիսի զավեշտ կարելի՞ է Ընտրական օրենսգրքում։ Կամ ասում եք՝ եթե 3 հոգի դաշինքում են, դաշինքից մեկը եթե որոշում է դուրս գալ, ապա մյուս կուսակցությունները չեն կարող մասնակցել ընտրություններին։ Ո՞նց կարելի է այսպիսի բան. այսինքն, դուք ի սկզբանե վիժեցնում եք դաշինքի գաղափարը։ Որևէ կուսակցություն չգնա համարձակության, մյուս կուսակցությանը չվստահի, դաշինք չկնքի, որովհետև հանկարծ մեկը կարող է փոշմանել կամ մեկի վրա կարող է աշխատեն»։ Դավիթ Հարությունյանը չպատասխանեց բարձրացրած հարցերին` նշելով, թե այդ ամենի մասին արդեն խոսվել, քննարկվել է։ «Խոսել ենք, որ անթույլատրելի է մարդ-կուսակցություններ ունենալ երկրում և այլն»,-ասաց նա։