Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախի ճանաչման հարցը չմտավ ԱԺ օրակարգ. քվեարկությունը տապալվեց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
assembly-azh

ԱԺ քառօրյայի մեկնարկին այսօր տապալվեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծի քննարկումը. միայն 12 կողմ, մնացած պատգամավորները չմասնակցեցին քվեարկությանը։ Հիշեցնենք, որ այսօր ԱԺ հերթական քառօրյայից առաջ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցավ «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած օրինագծի քննարկումը: Օրինագիծը քվեարկության արդյուքում չանցավ՝ ստանալով բացասական եզրակացություն. եղել  է 1 կողմ, 1 դեմ, հանձնաժողովի մնացած 6 անդամները չեն մասնակցել քվեարկությանը։ Քվեարկությանը նախորդած կարճ մեկնաբանությունները Լևոն Զուրաբյան, ՀԱԿ խմբակցության ղեկավար «Այս պահին վստահ չենք, որ կնպաստենք ԼՂ միջազգային ճանաչմանը, չենք մասնակցի քվեարկությանը»։ Վահե Հովհաննիսյան, ԲՀԿ «Չեմ ուզում տեսական վեճի վերածենք, կոնկրետ խնդիր կա. այսօր եթե օրինագիծը դրվի քվեարկության, կոպիտ սխալ կլինի, քանի որ Սերժ Սարգսյան- Ալիև հանդիպումն է, իսկ սա կլինի ամենամեծ հարվածը մեր երկրին, գոնե այսօր դա քվեարկության դրվելու իրավունք չունի»։ Հրանտ Բագրատյան, ՀԱԿ «ԱԺ հանձնաժողովում քննարկում եղավ՝ բոլորը խուսափում էին, չեն մասնակցել քվեարկությանը։ Հավատացնում եմ, լսեք արգումենտները, այնպիսի փաստեր կան, իրավիճակի փոփոխություն կա։ Առաջարկում եմ կողմ քվեարկել օրակարգ մտցնելու համար, ոչ մի կատաստրոֆիկ բան չկա, թող մտնի օրակարգ, հետո կորշենք երբ քվեարկել»։ Տիգրան Ուրիխանյան, ԲՀԿ «Ես կողմ եմ քվեարկելու, եթե դրվի քվեարկության, բայց սրա արդյունքում արդյո՞ք կարող է սկսվել ռմբակոծություն, նոր մահեր, սրա պատասխանը պետք է տալ, իսկ դրա համար պետք է խաղաքարտեր բացվեն, լրացուցիչ քննարկումներ կազմակերպվեն մասսայական»։ Զարուհի Փոստանջյան, Ժառանգություն «Իրավիճակը իրապես փոխված է, ճանաչել-չճանաչելով պատերազմական գործողությունները չեն կանխվելու, կկանխեին, եթե ԵՏՄ չմտնեին ...դրա գինը հողերի հանձնումն է, հետևաբար պետք է ճանաչենք ԼՂՀ անկախությունը»։ Էդմոն Մարուքյան, անկախ «Արդյոք հնարավոր չէ՞ հարցն ունենալ մեծ օրակարգում ինչպես հայ-թուրքականը»։ Վահրամ Բաղդասարյան, ՀՀԿ «Հորդորում եմ ձեռնպահ մնալ ու հետևել քաղաքական զարգացումներին։ Երբ գա պատեհ պահը, ոչ միայն ՀՀ-ն , այլև ողջ աշխարհը պետք է ճանաչի Արցախի անկախությունը։ ՀՀԿ-ն չի մասնակցի քվեարկությանը, երբ պահը պատեհ լինի, դա կես ժամվա խնդիր է լինելու»։ Դիտեք տեսանյութով