Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանում կայացավ ՀՀ֊ԵՄ բանակցությունների հերթական՝ երրորդ փուլը

Պաշտոնական
6006_hq

Մայիսի 12-ին Երևանում կայացավ ՀՀ և Եվրոպական միության միջև հարաբերությունների նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների հերթական` երրորդ փուլը։ Բանակցությունները համանախագահում էին ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության բաժնի տնօրեն Դիրկ Շուբելը: Բանակցություններին քննարկվեցին քաղաքական երկխոսության, բարեփոխումների, արդարադատության և ազատությունների ոլորտներում համագործակցության գլուխների դրույթները: Այնուհետև, տեղի ունեցավ լիագումար նիստ, որի ընթացքում ամփոփվեցին ոլորտային ու առևտրի և ներդրումների հարցերին նվիրված մինչև օրս եվրոպական կողմի հետ անցկացված բանակցությունների արդյունքները, ինչպես նաև նախանշվեցին ապագա քննարկումների շրջանակն ու ժամանակացույցը։ 6007_hq (1) 6008_hq