Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արդարադատության նախարարն ընդունել է ԵԽԽՎ համազեկուցողներին

Պաշտոնական
84a26957-d7b6-4f66-9ddb-598930dde76c

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ժողովրդավարական և օրենսդրական զարգացման գործընթացների ներկա փուլին և հետագա անելիքներին: Նախարարը համազեկուցողներին ներկայացրել է ՀՀ Սահմանադրական հանրաքվեին հաջորդող օրենսդրական կարգավորումների ծավալուն գործընթացը, որտեղ ՀՀ արդարադատության նախարարությունը հիմնական պատասխանատուն է: Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են նաև ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծին և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնած գործընթացներին:   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն